«Reebok» և « Gold's Gym» սպորտային ակումբներում երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան։ Այս մասին  NEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Այս պահին այս մասնաճյուղերի բնականոն գործունեությունն ապահովված է, ավելին մասնաճյուղերը չեն փակվել: Քննչական գործողություններ են կատարվել, բայց դրանց արդյունքում որևէ մասնաճյուղ չի փակվել: Այս պահին ընթանում է նախաքննություն»,- հայտնեց Ավդալյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 21–ին, հարկեր, տուրքեր թաքցնելու քրեական վարույթների շրջանակում իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել այս երկու մարզական ակումբներում։