Հայաստանյան հեղինակավոր բրենդներ Արարատ գարեջուրն ու Նաիրիանը հանդես են եկել անսպասելի և վառ համագործակցությամբ՝ ներկայացնելով խնամքի միջոցների հավաքածու, որը միավորում է գարեջրագործության և բնական խնամքի միջոցների մշակման լավագույն փորձը։

Նորարարական խնամքի միջոցների շարքի հիմքում գայլուկն է, որը գարեջրի արտադրության ամենատարածված բնական հումքերից է։ Ընկերությունների տեխնոլոգների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է մշակել գայլուկի ակտիվ բաղադրիչների և եթերայուղերի ու բուսական մզվածքների լավագույն համադրություն, ինչի արդյունքն է թարմեցնող ու սնուցող նոր հավաքածուն։

Հավաքածուն ներառում է՝

  • Դեմքի և մարմնի տոնավորող հեղուկ
  • Սնուցող և վերականգնող շիճուկ
  • Մարմնի թարմեցնող քսուք

Շարքի յուրաքանչյուր միջոց նախատեսված է ապահովելու թարմացնող եւ գիտակցված ինքնախնամքի փորձառություն, որը արտացոլում է գործընկեր բրենդների նվիրվածությունը բնության հանդեպ խնամքով վերաբերմունքին և  նորարարությանը։

Հավաքածուն շուտով սահմանափակ քանակությամբ հասանելի կլինի Նաիրիան խանութ-սրահներում և առցանց։