Ստամբուլում կայացած IDEF 2025 սպառազինության միջազգային ցուցահանդեսում Թուրքիան ներկայացրել է իր առաջին գերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը, որն ըստ մի շարք բնութագրերի գերազանցում է ռուսական «Կինժալ»-ին։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Բալիստիկ Tayfun Block-4 հրթիռը «Tayfun» հրթիռի գերձայնային տարբերակն է, որը Թուրքիայի ազգային արտադրության ամենահեռահար բալիստիկ հրթիռն է։
Թուրքական Roketsan ընկերությունը Ստամբուլի IDEF 2025 միջազգային սպառազինության ցուցահանդեսում ներկայացրել է մի քանի նորագույն համակարգեր, որոնց թվում են՝ Atmaca հրթիռը, Gökbora դասի «օդ-օդ» հրթիռը և 300 Er օդային հենակայանից արձակվող բալիստիկ հրթիռը։





























