Հունական Կորինթոս քաղաքի մոտակա լեռներում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, ինչը ստիպել է տեղական իշխանություններին մի քանի բնակավայրերի տարհանում սկսել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Հրդեհը կլանել է խիտ սոճու անտառը և արագ տարածվել շոգ եղանակի և դժվարանցանելի տեղանքի պատճառով։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 180 հրշեջ․ աշխատանքներում մասնակցում է 15 ինքնաթիռ և 12 ուղղաթիռ։
Երեքշաբթի երեկոյան զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։




























