Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Թիերի արը լքում է իր պաշտոնը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Շնորհակալություն եմ հայտնում բանակի գեներալ Թիերի Բուրկհարդին, ով որպես բանակի գլխավոր շտաբի պետ՝ չորս տարի շարունակ ծառայել է Ֆրանսիային ամենաբարձր մակարդակով... Հանրապետության նախագահի որոշմամբ՝ նրան կհաջորդի բանակային ավիացիայի գեներալ Ֆաբիեն Մանդոնը», - գրել է Լեկորնյուն X սոցիալական ցանցում։

Նախարարը նշել է Բուրկհարդի հրամանատարությանը կից հստակ ռազմավարական տեսլականը, ինչպես նաև սպառնալիքների հետ մղման գործում զինված ուժերը հարմարեցնելու պատրաստակամությունը:

Լեկորնյուն նաև վստահություն է հայտնել Մանդոնի կարողությունների նկատմամբ՝ «անվտանգության առավել կոշտացող համատեքստում» զինված ուժերի բարեփոխումները շարունակելու գործում։