Իրանը ռուսական «Союз» հրթիռով Ռուսաստանի «Восточный» տիեզերակայանից բազմարբանյակային առաքելության շրջանակում արբանյակ կարձակի, հաղորդում է Mehr-ը։
Իրանը ծրագրում է իր արբանյակը տիեզերք ուղարկել ռուսական «Союз» հրթիռով ուրբաթ՝ 2025 թվականի հուլիսի 25-ին։
Արձակումը տեղի կունենա Իրանի ժամանակով 09:54-ին՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում տեղակայված Восточный տիեզերակայանից։ «Союз» հրթիռը կտեղափոխի երկու հիմնական արբանյակ՝ «Ионосфера-М» № 3 և № 4, ինչպես նաև 18 փոքր օգտակար բեռներ։
Թռիչքը Ռուսաստանի կողմից իրականացվող բազմաարբանյակային արձակման ծրագրի մի մասն է, որը նպատակ ունի գիտական, հետազոտական և առևտրային արբանյակներ տեղադրել Երկրի ցածր ուղեծիր։ «Союз» հրթիռը տեղադրվել է Восточный տիեզերակայանի 1-S մեկնարկային հարթակում հուլիսի 22-ին՝ թռիչքին նախապատրաստվելու նպատակով։
Ռուսական հրթիռի հիմնակմախքին կրում են Իրանի տիեզերական գործակալության և Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի տարբերանշանները։ Ռուսաստանցի պաշտոնյաները չեն հրապարակել փոքր արբանյակների մասին մանրամասներ, դրանց թվում՝ դրանց ծագման երկրները կամ կոնկրետ առաքելությունները։




























