Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը Չիրագանի պալատում երկկողմ հանդիպում են անցկացնում: Հանդիպումն անցկացվում է դեմ առ դեմ ձևաչափով, РИА Новости-ին հայտնել է ռուսական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Չիրագանի պալատում»,- ասել է գործակալության աղբյուրը։
«Հանդիպումը տեղի է ունենում դեմ առ դեմ», - հավելել է նա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ երկու երկրների պատվիրակությունները ժամանել են Թուրքիա՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար։



























