Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում՝ պղնձամոլիբդենային հանքաքարի հարստացման ֆաբրիկայում տեղի ունեցած վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել China National Gold Group ընկերության պղնձամոլիբդենային հանքաքարի հարստացման ֆաբրիկայում։ Զոհվածները Հյուսիսարևելյան համալսարանի ուսանողներ են եղել։
Ըստ քննության նյութերի՝ ուսանողները էքսկուրսիայի ընթացքում ընկել են ֆլոտացիոն խցիկ՝ ցանցավոր թիթեղի փլուզման հետևանքով։ Տուժել է նաև նրանց ուսուցիչը։
Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները, կատարվում է քննություն։


























