Չինաստանի իշխանությունները և Եվրոպական միության ղեկավարությունը պետք է աջակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ձևավորված կարգին, ինչպես նաև նպաստեն միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանըն և ԵՄ-ն պետք է համատեղ աջակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաստատված միջազգային կանոններին և կարգուկանոնին, համընթաց գնան ժամանակին, խթանեն գլոբալ կառավարման ավելի արդար և խելամիտ համակարգի ստեղծումը», - Չինաստանի նախագահ Սի Ծինփինի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Սի Ծինփինն այս հայտարարությունն արել է հուլիսի 24-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը (խորհրդարան) Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ընդունելիս։ Նա նաև շեշտել է. «Չինական կողմը և Եվրոպական միությունը պետք է քաղաքական մեթոդներով աջակցեն միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը»։





























