Վերջինշաբաթներին ժողովրդավարական աշխարհում արագորենաճումէ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի վերադարձի իրավունքի հանդեպ՝ այն մարդկանց, ովքեր բռնի կերպով տեղահանվել են 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած բիրտ շրջափակման և ռազմական հարձակման հետևանքով. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ հիշեցնելով, որ Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ութսունյոթ անդամներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ ներգրավվել՝ ապահովելու այս մարդկանց «հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը»։

«Այսնախաձեռնությանը նախորդելեն Բելգիայի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնության առաջադրումը։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավոր նույնպես իրենց աջակցությունն են հայտնել։ Միջազգային համաձայնությունը հստակ է․ էթնիկ զտումը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին խոսքը։

Այն, ինչԱդրբեջանը իրականացրեց 2023-ին, դա նախապես ծրագրված սովամահության, շրջափակման, ռազմական հարձակման և ջնջման արշավ էր։ Լաչինի տասնամսյա շրջափակումը հայ քաղաքացիական բնակչությանը զրկեց սննդից, դեղորայքից, վառելիքից և բժշկական օգնությունից։ Շրջափակումը ավարտվեց ռազմական ներխուժմամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին, իսկ ողջ մնացած հայ բնակչությունն ստիպված եղավ փախչել։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայկական տների, եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանոցների համակարգված ոչնչացումը՝ ոչ միայն մարդկանց տեղահանելու, այլև նրանց պատմությունը ջնջելու և ապագան բացառելու նպատակով։ Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել Արցախի ղեկավարությանը, ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատինամակը զուտ խորհրդանշականչէ։ Այն ամերիկյանհավատարմության փորձաքարնէ այն արժեքներիհանդեպ, որոնք ինքըհռչակում է։ Ստորագրողներըիրավացիորեն հիշեցնումեն պետքարտուղար Ռուբիոյին, որ միջազգային իրավունքըչի թույլատրում զանգվածայինարտաքսումը մնալ անպատիժ։Եթե Միացյալ Նահանգներըև նրա դաշնակիցներըչպնդեն Լեռնային Ղարաբաղիհայերի վերադարձի իրավունքը, նրանք ոչ միայնկխրախուսեն ագրեսիան, այլևվտանգավոր նախադեպ կստեղծենողջ աշխարհի համար։

Ահա թե ինչուՇվեյցարական ԽաղաղությանՆախաձեռնությունը վճռորոշնշանակություն ունի։Այն առաջարկում էմիջազգային բանակցային հարթակ՝ապահովելու Լեռնային Ղարաբաղիհայերի անվտանգ ևերաշխավորված վերադարձըիրենց տները։ Նախաձեռնություննարձանագրում է, որ տեղահանված ժողովուրդներիցչի կարելի սպասելվստահություն այնռեժիմի հանդեպ, որընրանց ենթարկել էէթնիկ զտման։ Միջազգայիններկայությունը պետքէ երաշխավորի նրանցանվտանգությունը, պահպանինրանց մշակութային ժառանգությունըև ապահովի նրանցկենսունակությունը։

Այս տեսլականն առաջտանելու փոխարեն՝ Հայաստանիներկա ղեկավարությունը ձգտումէ այն քանդել։Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցըփակված է», դավաճանությունէ Լեռնային Ղարաբաղիժողովրդի նկատմամբ ևլրջորեն խաթարում էՀայաստանի բարոյական հեղինակություննու դիվանագիտական դիրքերը։

Այն պահին, երբՆիկոլ Փաշինյանը հրաժարականտա կամ հեռացվիպաշտոնից, Հայաստանը կվերագտնիիր ձայնը, արժեքներնու տեսլականը։ Նորպատերազմի վտանգը կնվազի։Երկրի ռազմավարական դիրքըկուժեղանա, քանի որՓաշինյանն արդեն նույնացվելէ ձախողման հետ։Նրա հեղինակությունը սպառվածէ, դաշնակցային կապերը՝խարխլված, և նրաղեկավարությունը վստահությունչի ներշնչում ո՛չարտասահմանում, ո՛չէլ ներսում։ Նրակառավարման ընթացքում Հայաստանըկորցրել է տարածքներ, կյանքեր և արժանապատվություն։Վերջին հարցումները ցույցեն տալիս, որնրա ժողովրդականությունը նվազելէ՝ հասնելով մոտտասներեք տոկոսի։

Նոր կառավարությունը՝ հիմնվածազգային նպատակների ևսկզբունքների վրա, կարող է ընտրելնոր ուղի՝ ինքնիշխանությանև իր ժողովրդիհետ համերաշխության ուղի։Այն կարող էվերականգնել հույսըտեղահանվածների համար, հստակությամբ ուվճռականությամբ ներգրավելդաշնակիցներին ևառաջնորդել Հայաստանը դեպիիր արժանի տեղը», - գրել է Օսկանյանը։