Թաիլանդում Կամբոջայի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 11 քաղաքացիական անձ և մեկ զինվոր։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Սոմսակ Թեփսուտինին։
Նախարարը նաև ասել է, որ Կամբոջայի գործողությունները, այդ թվում՝ թաիլանդական հիվանդանոցի վրա հարձակումը, պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություններ և կոչ է արել Պնոմպենին «դադարեցնել բռնությունը», գրել է գործակալությունը։
Հուլիսի 24-ի առավոտյան Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով՝ Օդդար Մյոնգ նահանգում զինված բախումներ են տեղի ունեցել։




























