Հարավային Կորեայում ուժեղ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, ևս հինգ մարդ համարվում է անհայտ կորած։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի վարչական կառավարման և անվտանգության նախարարությունը։
Ամենաշատ զոհերը եղել են Քյոնսան-Նամդո նահանգում՝ 13 մարդ, Քյոնգիդոյում՝ 6, Չհունչհոն-Նամդոյում՝ 3, Կվանգջու քաղաքում՝ 1։ Տարհանված բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 15.6 հազար մարդ, որոնցից 2.2 հազարը դեռևս չեն վերադարձել տուն և գտնվում են ժամանակավոր կացարաններում։ Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի մասին։
Գերատեսչությունը նշում է, որ վնասված օբյեկտների 50.7%-ում վերականգնողական աշխատանքներն ավարտվել են։ Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրի իշխանությունները դրանցում ներգրավել են 6.9 հազար զինծառայողի և ծանր ինժեներական տեխնիկա։ Զինվորականները մասնակցում են ճանապարհների մաքրմանը, տուժած շենքերի և գյուղատնտեսական հողատարածքների վերականգնմանը, ինչպես նաև մարդասիրական օգնություն են հասցնում դժվար հասանելի վայրեր։ Հարավկորեական հատուկ նշանակության ուժերի մարտիկները որոնում են անհայտ կորածներին՝ օգտագործելով կաուչուկե նավակներ և անօդաչու թռչող սարքեր։
Հուլիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժգին հարվածների հետևանքով մոտ 7 հազար շենք է վնասվել, ենթակառուցվածքների օբյեկտները և ավելի քան 30 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ են հեղեղվել։




























