Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն այս ամիս հայտարարել է, որ Կամբոջան հաջորդ տարի կսկսի քաղաքացիական բնակչության զորակոչը՝ գործի դնելով վաղուց ընդունված պարտադիր զորակոչի մասին օրենքը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նա այս որոշման պատճառ է նշել Թաիլանդի հետ հարաբերություններում աճող լարվածությունը։ Կամբոջայի զորակոչի մասին օրենքն ընդունվել է 2006 թվականին, բայց երբեք չի կիրառվել։

Հուն Մանեն առաջարկել է, որ զորակոչիկները ծառայեն երկու տարի և պահանջել, որ 18-30 տարեկան քաղաքացիները բանակ զորակոչվեն։

Ներկայում Կաբոջայի բանակում 200 հազար զինվորական է ծառայում։