Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում եռօրյա սուգ է հայտարարվել Ан-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ, իր Telegram ալիքում հայտնել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Դմիտրի Դեմեշինը։

Նրա խոսքով՝ որպես սգո նշան՝ ամբողջ տարածաշրջանում կիջեցվեն դրոշները։

Ан-24-ի վթարի հետևանքով զոհված Խաբարովսկի երկրամասի յուրաքանչյուր բնակչի ընտանիքներին կվճարվի 1 միլիոն ռուբլի։

Մահացածների ընտանիքներին օգնության հարցերը արագ լուծելու համար նահանգապետի ղեկավարությամբ տարածաշրջանային շտաբ է ստեղծվել։

«Վաղը, իմ հանձնարարությամբ, տարածաշրջանի տրանսպորտի և ճանապարհային կառույցների նախարար Կոնստանտին Կրավցովը կմեկնի Տինդայի մարզ՝ տեղում որոշումներ կայացնելու համար։ Խաբարովսկի փրկարարների խմբի հետ նաև ուղղաթիռ է ուղարկվել։

«Մենք կտրամադրենք անհրաժեշտ ողջ օգնությունը և կվճարենք ավիավթարի հետևանքով զոհվածների այն հարազատների ճանապարհածախսը, ովքեր ցանկանում են մեկնել ողբերգության վայր», - ասել է Դեմեշինը։