Արխանգելսկի մարզ կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սևերոդվինսկում մասնակցել է «Князь Пожарский» միջուկային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողությանը, հաղորդում է РИА Новости-ն։

Արարողության մասնակիցներին բացման խոսքով դիմելուց հետո, պետության ղեկավարը լսել է համառոտ զեկույցներ և թույլատրել է բարձրացնել դրոշը։

Արարողությանը Պուտինին ուղեկցում էին Արխանգելսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին և նախագահի օգնական, նախագահի աշխատակազմում պաշտպանական արդյունաբերության հարցերի համար պատասխանատու Ալեքսեյ Դյումինը։

Միջոցառմանը ներկա էին նաև նախագահի օգնական և Ռազմածովային կոլեգիայի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը, Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը և առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։

Նախագահի թույլտվությունից հետո նավաստիները Ռուսաստանի օրհներգի ներքո միջուկային նավի վրա բարձրացրին դրոշը։