Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ан-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

խորապես վշտացած եմ Ամուրի մարզում Ан-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի մասին լուրից։

Այս ողբերգության կապակցությամբ, իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- Ալիևի նամակը Պուտինին մեջբերել է ադրբեջանական APA-ն։

Հիշեցնենք, որ Ամուրի շրջանում Ан-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով ոչ ոք չի փրկվել։

Նախնական տվյալներով՝ «Անգարա» ավիաընկերության ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, որոնց թվում՝ 5 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ, հայտնել է Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օրլովը։