ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում գրել է, որ Միացյալ Նահանգները «կտրականապես մերժում է» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստին պետություն ճանաչելու ծրագիրը։
«Այս չմտածված որոշումը միայն նպաստում է Համասի առաջխաղացմանը և ձգձգում խաղաղության գործընթացը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերի դեմքին», - նշել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ հուլիսի 24-ին, Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստին պետություն ճանաչելու մտադրության մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Փարիզի մտադրությունները։




























