Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջաստան նահանգում տարրական դպրոցի տանիքի փլուզումից զոհվել է առնվազն չորս երեխա, հաղորդում է ANI-ն։

«Ջհալավարի Պիպլոդիի տարրական դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է երեքից չորս աշակերտ։ Շատ աշակերտներ վիրավորվել են», - ANI-ն մեջբերել է ոստիկան Ամիտ Կումարի խոսքերը։

Միջադեպի հետևանքով կարող է 60-ից ավելի երեխա կարող է փլատակների տակ հայտնված լինել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։