Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ Մեծ Բրիտանիան խորացնելու է իր AUKUS անվտանգության գործընկերությունը Ավստրալիայի հետ՝ ստորագրելով 50-ամյա պայմանագիր։
Նշվում է, որ Լոնդոնի և Կանբերայի միջև կնքված պայմանագիրը, ենթադրաբար, կստեղծի 20 միլիարդ ֆունտ ստեռլինգի (27 միլիարդ դոլար) նոր արտահանման հնարավորություններ` հաջորդ 25 տարիների ընթացքում։ «AUKUS նոր 50-ամյա պայմանագիրը կհիմք դնի Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի սուզանավերի ծրագրերին, կաջակցի տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը երկու երկրներում, կամրապնդի նրանց արդյունաբերական հզորությունները և կմատակարարի սուզանավերը, որոնք կպաշտպանեն Մեծ Բրիտանիային և մեր դաշնակիցներին», - ասվում է հայտարարության մեջ։
Պայմանագիրը, ենթադրաբար, կստորագրվի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի և արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի կողմից Ավստրալիա կատարելիք այցի ժամանակ՝ հուլիսի 25-ին։
Հատկանշական է, որ չնայած AUKUS-ը Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ կառավարությունների միջև գործընկերություն է, Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ չի նշվում ԱՄՆ-ի մասնակցությունը գործարքին։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ Վաշինգտոնը գնահատում է դաշինքը պահպանելու հնարավորությունը, որպեսզի ապահովի, որ նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված նախաձեռնությունը համապատասխանի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Հուլիսի 16-ին Nikkei Asia-ն հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Նոն պլանավորում է այցելել Ավստրալիա՝ AUKUS-ի շրջանակներում համագործակցության պարամետրերը բանակցելու համար։





























