Հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 22-ին կատարված զննությամբ 33-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի 1265 բույս: Դրանք արմատախիլ են արվել և ուղարկվել փորձաքննության։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: