Թաիլանդի ռազմաօդային ուժերը (RAF) օգտագործել են F-16 կործանիչներ՝ սահմանային շրջաններում Կամբոջայի զինված ուժերի դիրքերի վրա ավիահարվածներ հասցնելու համար: Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի ռազմաօդային ուժերի հայտարարությանը։
Ինչպես նշվեց, Պրեահ Վիհեար, Տա Մուեն Թոմ և Ֆու Մակուա տաճարային համալիրների մոտակայքում գտնվող թիրախների վրա հարվածները կատարվել են ի պատասխան Կամբոջայի կողմից Թաիլանդի բնակելի շենքերի և հիվանդանոցների վրա ծանր զենքի կիրառմանը: Գերատեսչությունը նշել է, որ բոլոր կործանիչները առաքելությունն ավարտելուց հետո անվտանգ վերադարձել են իրենց բազաներ:





























