Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրենք։

«Ստրանա» հրատարակության տվյալներով՝ «Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը օգոստոսի 7-ից մինչև նոյեմբերի 5-ը երկարաձգելու մասին օրենքներ»։ Այս ռեժիմները երկարաձգվում են 16-րդ անգամ՝ սկսած 2022 թվականի փետրվարից։