Միացյալ Նահանգներն ակնկալում է մոտ ապագայում Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել միջուկային զինաթափման հետագա հեռանկարների վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ТАСС-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև նոր համաձայնագրի կնքման հեռանկարները, որը կփոխարինի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրին (New START):
«Սա այն պայմանագիրը չէ, որի ժամկետը կուզեիք՝ լրանա,- նշել է Թրամփը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում,- Մենք սկսում ենք աշխատել դրա վրա»,- վստահեցրել է նա՝ առանց մանրամասների մեջ խորանալու։
«Սա խնդիր է աշխարհի համար»,- ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ անդրադառնալով New START-ի ժամկետի ավարտին։ «Ես կցանկանայի տեսնել դա»,- հաստատել է Թրամփը՝ ի պատասխան այն դիտարկման, որ նախկինում բազմիցս արտահայտվել էր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից միջուկային զենքի հետագա կրճատման օգտին։
«Սա խնդիր է աշխարհի համար։ [Հիմա] մենք սահմանափակումներ ունենք, և նրանք սահմանափակումներ ունեն, ինչպես գիտեք, միջուկային ոլորտում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասին։- Սա մեծ խնդիր է աշխարհի համար։ Երբ դուք վերացնում եք միջուկային սահմանափակումները, դա մեծ խնդիր է»,- կրկնել է Թրամփը։





























