ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։
Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը անպայման տեղի կունենա, չնայած այն պետք է տեղի ունենար երեք ամիս առաջ։
Թրամփը միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չլինի։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ՝ հուլիսի 14-ին, ինքը 50-օրյա ժամկետ էր տվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու համար։





























