20-ամյա երիտասարդը սպանել է երեք ամսական հղի իր 22-ամյա կնոջը, ապա ևս երկու օր ապրել է նրա կողքին՝ չկռահելով, որ նա այլևս չի շնչում։ Ողբերգության մասին գրում է Times of India-ն։
Երիտասարդ զույգն ամուսնացել էր ծնողների կամքին հակառակ՝ ողբերգությունից վեց ամիս առաջ։ Կասկածելով կնոջը՝ Սուվանային, դավաճանության մեջ, Ուտար Պրադեշ քաղաքի բնակիչ երիտասարդ նկարիչ Շիվամը դաժան ծեծի է ենթարկել աղջկան, այոնուհետև քնել կողքի սենյակի մահճակալի վրա: Չնայած կնոջ մարմինը սկսել էր քայքայվել, Շիվամը հաջորդ օրը նախաճաշել է, գնացել աշխատանքի, վերադարձել տուն և շարունակել խմել։ Միայն մեկ օր անց՝ հուլիսի 22-ին, նա գլխի է ընկել, որ իր կյանքի ուղեկիցը մահացած է և փախուստի է դիմել՝ արդարադատությունից խուսափելու համար։
Շիվամին բռնել են հուլիսի 24-ին՝ մեկ օր անց, երբ նրա հարևանները ոստիկանություն էին զանգահարել՝ տնից դիակի հոտի պատճառով։




























