ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Խոսրովի անտառում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























