Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, դոկտոր Ալի Աքբար Վելայաթին կարևոր և անկեղծ հայտարարություններ է արել «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերաբերյալ, գրում է Sepah Pasdaran Telegram ալիքը։
Իրանը ռազմական ուժեր է տեղափոխել սահմաններ և զորավարժություններ անցկացրել՝ ցուցադրելով իր «կարմիր գիծը»։ Պասիվ և դիտորդական քաղաքականության դարաշրջանն ավարտված է. այժմ Իրանը հետևում է կանխարգելման և ակտիվ գործողությունների ռազմավարությանը։ Այս միջանցքի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները», - գրում է ռեսուրսը։




























