Երեկ՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։