Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, փոխանցում է Անադոլուն։

Ինչպես հայտնել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են Գազայի իրավիճակը և տարածաշրջանի վերջին զարգացումները։

Էրդողանն ընդգծել է, որ Գազայում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, և միջազգային հանրությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ անհապաղ լուծում գտնելու համար։

Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերջ դնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը և իրագործել երկու պետության ստեղծման մասին որոշումը։

Բացի այդ, Էրդողանը շնորհավորել է Մակրոնին՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու Ֆրանսիայի որոշման կապակցությամբ։

Ավելի վաղ թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մասին հայտնել էր հենց Ֆրանսիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Մակրոնը օրերս հայտարարել էր, որ Ֆրանսիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինը։