Չինաստանի ջրային ռեսուրսների նախարարությունը Պեկինում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի սպառնալիքի պատճառով, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Դրա պատճառը հուլիսի 24-ից մայրաքաղաքում տեղացող ուժեղ անձրևներն են։ Հյուսիսարևելյան արվարձաններում գտնվող Միյուն ջրամբարը գրանցել է ջրի ռեկորդային հոսք 1964 թվականից ի վեր։

Գերատեսչությունը պահանջել է, որ տեղական իշխանությունները ուժեղացնեն ջրհեղեղի իրավիճակի մոնիթորինգը և անհապաղ տեղեկացնեն բնակչությանը վտանգների մասին։

Հորդառատ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել Պեկինի ծայրամասերում, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ հազարավորները ստիպված են եղել տարհանվել։ Չինաստանի իշխանությունները զգուշացրել են սողանքների և նոր ջրհեղեղների բարձր ռիսկի մասին։ Ամենաշատը տուժել են երեք շրջանները՝ Ֆուպինգ շրջանը՝ ժամում ռեկորդային 145 մմ տեղումներով, Միյուն շրջանը, որտեղ էլեկտրաէներգիայի և կապի խափանումների պատճառով տարհանվել է ավելի քան 3000 մարդ։ և Բաոդինգ քաղաքում, որտեղ գիշերը տեղացել է 540 մմ տեղում (տարեկան միջինը), տուժել է 46,000 բնակիչ, իսկ 4,655 մարդ տարհանվել է։