Վաշինգտոնում տղամարդ է ձերբակալվել ԱՄՆ Ֆինանսների նախարարության շենքի դարպասները բարձրանալու համար: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Գաղտնի ծառայությանը:

Ձերբակալությունից հետո ոստիկանությունը փակել է հարակից փողոցի երթևեկությունը և կանչել է ռումբերի դեմ պայքարի ջոկատ՝ տղամարդու կողմից մայթեզրին թողած պայուսակը ստուգելու համար: Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Ֆինանսների նախարարության շենքը գտնվում է Փենսիլվանիա պողոտայում՝ Սպիտակ տան մոտ: