Ըստ Bild թերթի՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում գնացքի գծից դուրս գալու հետևանքով մոտ 50 մարդ է տուժել, որոնցից 25-ը ծանր վնասվածքներ են ստացել։

Պատահարի հետևանքով զոհված երեք մարդկանցից երկուսը եղել են «Deutsche Bahn» երկաթուղային ընկերության աշխատակիցներ, այդ թվում՝ գնացքի մեքենավարը։ Ոստիկանությունը հաստատել է, որ միջադեպի պատճառը, ամենայն հավանականությամբ սողանքն է։

«Ենթադրաբար, դեպքի վայրում ուժեղ տեղումների պատճառով ջրահեռացման հոր է լցվել։ Ջուրը սողանք է ստեղծել դեպի երկաթուղային գիծ, ինչն իր հերթին դարձել է գնացքի ռելսերից դուրս գալու պատճառ», – նշված է Բադեն-Վյուրտեմբերգի ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։

Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ մոտավորապես ժամը 18:10-ին Ռիդլինգեն քաղաքի մոտ։ «Deutsche Bahn»-ի տարածաշրջանային գնացքի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Վթարի պահին գնացքում եղել է մոտ 100 մարդ։ Գնացքը շարժվում էր Զիգմարինգենից դեպի Ուլմ։ Այս հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։