«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հանձնարարությամբ վերահսկողական միջոցառումներ են կազմակերպվել՝ կապված «Շերեմետևո» օդանավակայանում չվերթների ուշացումների և չեղարկումների հետ։ Պատճառը հաքերային հարձակման հետևանքով «Աերոֆլոտի» տեղեկատվական համակարգի խափանումն է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ստուգման արդյունքներով Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել համակարգչային տեղեկատվությանն անօրինական մուտքի վերաբերյալ (ՌԴ Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մաս)։

«Աերոֆլոտի» տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ։ «Silent Crow» խումբը ստանձնել է հաքերային հարձակման պատասխանատվությունը։