Ուրբաթ կեսօրին թուրքական դեսպանատան աշխատակից Օմեր Կոսը (29 տարեկան) ձերբակալվել է Իսրայելի ոստիկանությունը կողմից։ Նա  Թել Ավիվի Ֆրիշման լողափում կանանց հանդերձարանում զգեստափոխվող աղջիկների է լուսանկարահանել, գրում է «Գոլոս Քուրդիստանա» տելեգրամյան ալիքը։

Հայտարարվում է, որ Օմեր Քոսին լուսանկարել է երկու մասամբ մերկ աղջիկների, որոնք ենթադրաբար 13 տարեկան են եղել և գտնվել են իր հարակից խցիկներում։ Իսրայելցի կանայք նկատել են հեռախոսը խցիկի պատի վերևում։

Մոտակայքում գտնվող այլ կանանց օգնությամբ Իսրայելի ոստիկանությունը տեղեկացվել է կատարվածի մասին և տղամարդը ձերբակալվել է իր թաքստոցից դուրս գալիս՝ սեռական ոտնձգությունների կասկածանքով։