Թաիլանդի բանակը մեղադրել է կամբոջական զինվորականներին երկուշաբթի՝ հուլիսի 28-ին երկրների միջև կնքված հրադադարի խախտման մեջ, հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Կամբոջայի հետ ռազմական բախումները շարունակվել են մինչև հուլիսի 29-ի երեքշաբթի առավոտ, չնայած այն հանգամանքին, որ կողմերի միջև կնքված անվերապահ հրադադարը ուժի մեջ էր կեսգիշերից։
Թաիլանդի թագավորական բանակի խոսնակ Վինտհայ Սուվարի խոսքով՝ հրադադարի սկսվելուց հետո մի քանի վայրերից հարձակումների մասին հաղորդագրություններ են ստացվել։
Նա մեղադրել է Կամբոջային միջադեպերը հրահրելու մեջ։ Նրա խոսքով՝ այս երկիրը «դիտավորյալ խախտել է համաձայնագիրը և դիտավորյալ խաթարել է փոխադարձ վստահությունը»։
Վինտհայը նշել է, որ Թաիլանդը ստիպված է եղել դիմել պատասխան հակազդեցությունների՝ որպես ինքնապաշտպանության իր օրինական իրավունքի մաս։
Նրա խոսքով՝ Կամբոջայի և Թաիլանդի սահմանային տարածքների համար պատասխանատու բանակի հրամանատարների համատեղ հանդիպումը հետաձգվել է ժամը 7:00-ից մինչև 10:00։
Հրապարակման պահին Կամբոջան պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։


























