Իսպանական իրավապահ մարմինները Մադրիդում չեզոքացրել են երկրի ամենավտանգավոր և դաժան երիտասարդական խմբավորումներից մեկը։ Այս մասին հայտնել է ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը։
Խոսքը «4 Chorros» խմբավորման մասին է, որը, իր հերթին, Dominican Don't Play (DDP) խմբավորման մաս է կազմում։ Ավազակները բնակվել են մայրաքաղաքի Կարաբանչել շրջանում և գործել են Մադրիդի ինքնավար համայնքում։
Ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու։ Նրանք կասկածվում են հարձակման, հրազենի և սուր զենքի ապօրինի պահման, ինչպես նաև հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ։ «4 Chorros»-ի դեմ ոստիկանական գործողությունը սկսվել է հունվարին, այն բանից հետո, երբ ավազակները փողոցում հարձակվել են մի տղամարդու վրա՝ նախ կրակ բացելով նրա վրա, ապա մի քանի անգամ մաչետեով հարվածելով գլխին և ձեռքերին։





























