Պեկինում տեղացած հորդառատ անձրևները և դրանց առաջացրած ջրհեղեղները դարձել են 30 մարդու մահվան պատճառ, իսկ իշխանությունները տարհանել են ավելի քան 80 հազար բնակիչների։ Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Ըստ տեղեկությունների՝ զոհվածներից 28-ը քաղաքի հյուսիսային հատվածի Միյունի շրջանի բնակիչներ են։ Հորդառատ անձրևներից տուժած տարածքում վնասվել են ավտոմայրուղիներ և էլեկտրահաղորդման գծեր։

Պեկինում վերջին մի քանի օրվա ընթացքում թափված տեղումների միջին քանակը կազմում է մոտ 166 մմ։ Քաղաքի առանձին շրջաններում այս ցուցանիշը հասնում է 544 մմ-ի։ Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել էր առավելագույն ջանքեր գործադրել՝ մարդկային զոհերից խուսափելու համար։