Շանհայի իրավապահ մարմինները կանխել են հանցավոր խմբավորման գործունեությունը, որը պատրաստվում էր իրացնել 12 միլիոն յուան (1,7 միլիոն դոլար) արժողությամբ կեղծ Labubu խաղալիքների խմբաքանակ։ Այս մասին հայտնել է շանհայական Yicai պարբերականը։

Ոստիկանությունը առգրավել է 5 հազար միավոր կեղծ արտադրանքի խմբաքանակ։ Կեղծիքները նմանակել են հայտնի խաղալիքների հազվագյուտ մոդելները, դրանց արտաքին տեսքը և ապրանքային նշանը նույնական են եղել բնօրինակին։ Սակայն կեղծիք արտադրողները չեն ստացել արտադրանքը պաշտոնապես իրացնող Pop Mart ընկերության համաձայնությունը։ Կեղծիքի գինը կազմել է բնօրինակի արժեքի 60-70%-ը։

Լաբուբուն նապաստակի ականջներին նման ականջներով խաղալիք է, ուռուցիկ աչքերով և սուր ատամներով լի ժպիտով։ Այն ստեղծել է հոնկոնգցի դիզայներ և գրող Լուն Ցզյաշենը (Քասինգ Լունգ)։ 2015 թվականին նա սկսել է «Հրեշները» (The Monsters) պատմվածքների շարքը, որի վրա մեծ ազդեցություն է ունեցել սկանդինավյան դիցաբանությունը։

2019 թվականին Լուն Ցզյաշենը պայմանագիր է կնքել Pop Mart-ի հետ, որը սկսել է արտադրել հերոսների թեմայով տիկնիկներ։ Լաբուբուն թողարկվում է ավելի քան 300 տարբերակներով՝ տարբեր գույների, ձևերի և չափերի։