Ֆրանսիան երեքշաբթի դատապարտել է Արևմտյան ափին պաղեստինցի ուսուցչուհի Ավդա Հաթալինի սպանությունը, որը մասնակցել է «Օսկար» մրցանակակիր «Ուրիշ երկիր չկա» փաստագրական ֆիլմի նկարահանումներին, և իսրայելցի բնակիչների իրականացրած բռնությունն «ահաբեկչություն» է որակել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է այդ սպանությունը, ինչպես նաև պաղեստինյան բնակչության դեմ ծայրահեղական գաղութաբնակների կատարած բոլոր դիտավորյալ բռնության գործողությունները, որոնց սաստկանում են ամբողջ Արևմտյան ափին,- երկուշաբթի Հաթալինի մահից հետո հայտարարել է արտգործնախարարության ներկայացուցիչը։ -Այս բռնության գործողությունները ահաբեկչական գործողություններ են»։