Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ռուստամ Վերանյանը իր վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայնով Աճառյան փողոցում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Եվրոմոթորս»-ի մոտ թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային ցուցանակին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

«Mini Cooper»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։