Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին Սպիտակ տանը։

«Այո՛։ Կարծում եմ՝ մենք դա կանենք»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի ավարտը։

«Մեր մոտ Ուկրաինայից շատ մարդիկ են գալիս։ Եվ մենք աշխատում ենք նրանց հետ»,- նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։