Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկներ։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են թռչնաֆաբրիկայի աշխատակիցները:
Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։




























