Գետամեջ գյուղի թռչնաֆաբրիկայի տարածքում գոմի տանիք էր այրվում, որը պատված է եղել ձյութով, դրա համար մեծ էր թվում հրդեհը, որովհետև սև ծուխ էր դուրս գալիս ձյութից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գետամեջ բնակավայրի վարչական ղեկավար Արեն Շահբազյանը։
«Հիմա մարվել է կրակը, նորմալ է ամեն ինչ։ Ֆաբրիկան գործող է, մի գոմի տանիք էր, որը մոտավորապես 1000 քառակուսի մետր է»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։
Ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկներ։
Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կիլոմետրից։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին թռչնաֆաբրիկայի աշխատակիցները:




























