Կամբոջան և Թաիլանդը Չինաստանին հավաստիացրել են սահմանին լարվածությունը նվազեցնելու և հրադադար հաստատելու իրենց հանձնառության մասին։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն՝ ամփոփելով Շանհայում կայացած Չինաստանի, Կամբոջայի և Թաիլանդի եռակողմ ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները։
«Կամբոջան և Թաիլանդը Չինաստանին հաստատել են հրադադարի վերաբերյալ կոնսենսուսի իրենց պատրաստակամությունը և երախտագիտություն են հայտնել Չինաստանին՝ իրավիճակի ապաէսկալացիայում դրական դեր ստանձնելու համար»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հուլիսի 28-ին, Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայի և Կամբոջայի վարչապետ Խուն Մանեթի միջև Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է երկու ասիական երկրների միջև ստեղծված հրադադարի մասին։ Այն ուժի մեջ է նտել հուլիսի 29-ին, ժամը 00:00-ին։





























