Կամչատկայի երկրաշարժից առաջացած ցունամիի ալիքները հարվածել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափերին, հայտնել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը։

«Արինա ծոցի (Կալիֆոռնիա) մակընթացության ցուցանիշների համաձայն՝ ցունամին հասել է Կալիֆոռնիայի ափ և այս պահին շարժվում է ափամերձ շրջաններով», - ասվում է օդերևութաբանական ծառայության Լոս Անջելեսի գրասենյակի X էջում հրապարակված հայտարարության մեջ։