ԱՄՆ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ է վթարի ենթարկվել Կալիֆոռնիայում: Այս մասին հաղորդել է ABC News-ը:

Հրապարակումը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել կենտրոնական Կալիֆոռնիայի Լեմուրի ռազմածովային ավիաբազայում:

«Օդաչուն կարողացել է անվտանգ կերպով կատապուլտվել և անվտանգ է: Անձնակազմի շրջանում այլ տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ: