Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ստորագրել է օրենք, որն արգելում է կոսմետիկ բաղադրիչների փորձարկումները կենդանիների վրա։
«Մեր երկրում կենդանիները այլևս չեն օգտագործվի որպես փորձարարական նմուշներ», — նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունում։ Ըստ օրենքի՝ արգելվում է կենդանիների վրա ցանկացած կոսմետիկայի, օծանելիքի կամ անձնական հիգիենայի միջոցների փորձարկումը։
Նա նաև պարզաբանել է 2008 թվականին ընդունված օրենքը, որը կարգավորում է կենդանիների օգտագործումը գիտական նպատակներով: Այժմ, ինչպես նշել է Բրազիլիայի գործակալությունը՝ երկրի ընկերությունները պետք է գրավոր հաստատում տրամադրեն, որ կենդանիներ չեն օգտագործվի կոսմետիկայի արտադրության մեջ: Նախագահը նոր կանոններն անվանել է «կենդանիների ինքնիշխանության պաշտպանություն»:




























