«Հայաստանի պատմություն» առարկայի 9–րդ դասարանի դասագիրքն այժմ մշակման փուլում է գտնվում, որից հետո էլեկտրոնային տարբերակը կհրապարակվի dsh.am կայքում, դասագիրքերի շրջանառու հիմնադրամի կայքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Նշենք, որ վերջին օրերին սոցիալական հարթակներում քննադատություն է հնչում, որ «Հայոց պատմություն» առարկան փոխարինվել է «Հայաստանի պատմություն» առարկայով։