Լիբանանի բանակի օրվա առթիվ ունեցած ելույթում նախագահ Ջոզեֆ Աունը շեշտել է զենքի նկատմամբ պետական ուժերի՝ բանակի և անվտանգության ծառայությունների բացառիկ վերահսկողության անհրաժեշտությունը, հաղորդում է NNA-ն։

Նա կոչ է արել ամրապնդել երկրի ինքնիշխանությունը և ազատագրել օկուպացված տարածքները՝ հայտարարելով. «Միայն բանակի զենքն է արժանի վստահության ագրեսիայի դեմ. այն օրինական է և ծառայում է պետության շահերին»։

Ըստ Աունի՝ ոչ մի զինված խմբավորում, դրանց թվում՝ «Հըզբոլլահ» շարժումը, ոչ բանակային սպառազինություն չպետք է ունենա։

Նա ընդգծել է, որ բոլոր զինված կազմավորումները պարտավոր են իրենց զենքը հանձնել բանակային ուժերին՝ պետական վերահսկողության շրջանակում։

Լիբանանի իշխանությունների կոչերին ի պատասխան՝ շարժումը հայտարարում է, որ զենքի հանձնումը զիջում է Իսրայելին, հետևաբար հրաժարվում է հանձնել իր սպառազինությունը, մինչև Իսրայելը լիովին կհեռանա և կդադարեցնի հարվածները։

Միացյալ Նահանգներն նախքան ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների վերսկսումն ուժեղացրել է Բեյրութի վրա ճնշումը՝ պահանջելով կառավարության պաշտոնական որոշում զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ։