Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը People ամսագրի վարկածով երկրորդ անգամ դարձել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդ:

People-ի ավագ խմբագիր Քեյթ Քոյնի խոսքերով, վարկանիշի կազմողները կրկին ընտրել են Դեպին, քանի որ իրենց պետք էր մեկը, որ կարող էր հասնել «Սեքս-պատկերի» կարգավիճակի:

« Նա սեքսուալ էր 10 տարի առաջ եւ կման դեռ եւս 10 տարի…Նա հետաքրքիր է կանանց մի քանի սերունդների, տարբեր պատճառներով, տարբեր կանանց»,- նկատել է Քոյնը:

46-ամյա դերասանը, որը համարվում է ամենաբարձր վարձատրվողը հոլիվուդյան դերասանների մեջ, մեկ անգամ արդեն զբաղեցրել է ցուցակի վերին հորիզոնականը՝ 2003թ.-ին: Անցած տարի ամենասեքսուալ դերասանը Հյու Ջեքմենն էր: Ավելի վաղ այդ կոչմանն արժանացել են Մեթ Դեյոմնը, Ջուդ Լոն, Բեն Աֆլեքը, Փիրս Բրոսնանը, Հարիսոն Ֆորդը եւ այլ դերասաններ: